Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀՀ եւ ԼՂ շուրջ Լավրով-Միրզոյան գործարքի մանրամասները հրապարակվում են մաս առ մաս

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ունեն գրավոր եւ բանավոր հենք: Վերջիններից բեկումնային է Մոսկվայում մարտ 20-ին կայացած Լավրով-Միրզոյան համաձայնությունը, որի հիմքում է դեռեւս 1990 թվականին մշակված «29,8» Լեւոն Տեր Պետրոսյանի հայեցակարգի էապես «հարստացած» նիկոլական տարբերակը

Կարեւոր իրադարձությունները իրենք իրենցով տեղի չեն ունենում: Որպես կանոն, դրանց նախորդում են որոշակի գործողություններ դիվանագիտական հարթությունում: Ինչի՞ց հետո է տեղի ունեցել Արցախում մարտ 25-ի հարձակումը, որի արդյունքում Ստեփանակերտ տանող ճանապարհը հսկող բարձունքը զավթվել է ռուս-թուրքական՝ դեռեւս 1916-ի Վանից հայտնի սխեմայով (Լրագիր

Զավթումը տեղի է ունեցել Մոսկվա քաղաքում Լավրով-Միրզոյան հանդիպմանը կայացած ռուս-հայկական համաձայնությունների արդյունքում: Մոսկվա-Երեւան համաձայնությունները հետեւյալն են՝ ա) անկախ լինելու կամ ՀՀ-ին միանալու հարցում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտոնական մերժում, բ) Արցախում միջազգային առաքելությունների բացառում եւ գ) ՀՀ սահմնադրական տարածքում միջազգային առաքելությունների եւ ՄԱԿ ԱԽ-ում քննարկումների արգելեփակում ՀԱՊԿ դիտորդների տեղակայման միջոցով: Շեշտենք, սրանք հայրենի հինավուրց հող Արցախին եւ հայրենակից ու ՀՀ քաղաքացի արցախցուն վերաբերող Մոսկվա-Երեւան համաձայնություններ են:

Համաձայնությունները կայացան՝ հունվարին ՀԱՊԿ առասպելական զորավարժությունների մերժման, ՀԱՊԿ ղեկավարության մեջ հայկական քվոտայից մեծ աղմուկով հրաժարվելու եւ մոսկովյան պրես-կոնֆերանսում Լավրովին «Արարատի հասցրած հուժկու հարվածների» (հայտնի ընդդիմախոսի որակում) էժանագին տաշի-տուշիի ներքո:

Իրադրության եւս մեկ կարեւոր տարր է նոյեմբեր 9-ի հայտարարության հերթական ետընթաց ընդլայնումը: Առաջինը՝ Մեղրու միջանցքի պահանջն էր: Այժմ խոսքը հրադադարի հայտարարության մեջ բացառապես ԼՂ եւ հարակից շրջաններից փախստականների իրավունքներին վերաբերող կետի մասին է: Լավրով-Միրզոյան համաձայնության արդյունքում կետը «ընդլայնվեց» դեպի ՀՀ սահմանադրական տարածք, իսկ նոյեմբեր 9-ի պահանջների կատարումը, մասնավորապես Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի ապաշրջափակումը կապակցվեց Հայաստանում ցապարներ վերաբնակեցնելու նորագյուտ պահանջի կատարման հետ: Լավրով-Միրզոյան համաձայնության այս մասը մարտ 21-ին հրապարակեց արդեն ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Ուր է Նիկոլը

Այն պահին երբ ցապարները գրոհում էին ռազմավարական բարձունքը Արցախում, Նիկոլ Փաշինյանը «կլաստեր» եւ «նարատիվ» բառերը բերանն առած ցուցադրում էր շուրջ 300 միլիոն ԱՄՆ դոլար նախահաշվով ապագա «Ազգային մարզադաշտի» տեղը Աշտարակի մերձակայքում: Ֆուտբոլային եւ փառատոնային հսկայական համալիրը վարչապետը ներկայացրեց իբրեւ «ասիմետրիկ պատասխան մեզ ուղղված բոլոր մարտահրավերներին»: Դատելով այս կեցվածքից, Լավրով-Միրզոյան համաձայնությունները դեռ չհրապարակված բաժիններ էլ ունեն:

Հայկական պետականության խորհրդանիշ թամանյանական Կառավարական շենքը մասնավորին վաճառելու Փաշինյանի անուրջները հուշում է, որ խոսքը Երեւանը էթնիկ սկզբունքով երկսեկտոր քաղաքի վերածելու նրա «խաղաղ առաջարկի» մասին է. Հանրապետության Հրապարակը հայկական սեկտորից բնականաբար արտաքսվում է: Չմոռանաք նաեւ երկիրը 2 միլիոն պակիստանցիներով բնակեցնելու Տիգրան Ավինյանի ծրագրերը: Հայերը երկրում փոքրամասնություն՝ ահա սրանց նշանակետը:

Վարչապետը՝ լավ, իսկ ուր է ընդդիմությունը

Հայկական քաղդասի ընդդիմադիր թեւը, այն է Նիկոլ Փաշինյանի արտախորհրդարանական խամաճիկ կուսակցություններն ու ռոբո-սերժ աջ եւ ձախ հենակ-դաշինքները, հստակ գնահատական չեն տվել վերջին երկու տարվա ընթացքին բեկնումնային կետ՝ Լավրով-Միրզոյան հայակործան գործարքի արդեն հրապարակված մասին: Դեռ ամիսներ առաջ ՔՊ ղեկավարը խոսում էր Արցախի շուրջ ներքին քաղաքական կոնսենսուսի մասին:

Ըստ ամենայնի, այս կոնսենսուսի մեջ կարմիր գծերը իսպառ բացակայում են, այդպես չէ՞, պարոնայք ընդդիմադիրներ: Ասպարեզից չիջնող պարոն նախագահ Սերժ Սարգսյան, հարցը ձեզ է վերաբերում, մասնավորապես: