Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«ՀՀ-ն որեւէ սադրանք չի անում․ ԵՄ առաքելության մանդատը հստակ է»․ Արարատ Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Վերջին շրջանում տարատեսակ մեկնաբանություններ ենք լսում ԵՄ դիտորդական առաքելության՝ ՀՀ-ում տեղակայման վերաբերյալ։ Մեր միջազգային գործընկերների հետ ի՞նչ քննարկումներ կան այս առումով»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ իր համար փոքր-ինչ զարմանալի է, թե ինչ մեկնաբանությունների առիթ կարող է տալ առաքելությունը․ «Դրա մանդատը հստակ ամրագրված է, ցանկացած ոք կարող է տեղեկանալ։ Եթե հավելյալ հարցեր կան, մենք պատրաստակամ ենք։ Առաքելությունը քաղաքացիական է։ Մեր համար այն եւս մեկ գործիք է, որը պետք  է ծառայեցվի խաղաղության գործընթացին։ Մեկնաբանություններ են հնչում, որ հայկական կողմը ԵՄ առաքելության թիկունքում ինչ-որ սադրանքներ է անում։ Հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում։ Առաքելությունը ՀՀ-ի համար միայն մի գործիք է, որը հավելյալ նպաստ պետք է բերի խաղաղության եւ կայունության գործընթացին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ