Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հին համայնքապետին փոխարինեց նորաթուխ ՔՊ-ականը․ ի՞նչ  կատարվում Անիում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Կառավարության որոշմամբ այսօր վաղաժամկետ դադարեցվել են Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները, և մինչ արտահերթ ընտրությունների անցկացումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է  նշանակվել  ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող  Արման Սարիբեկյանը։ Նա «Հայփոստի» տեղի պատասխանատուներից է։

Բազմիցս անդրադարձել ենք Անիում ստեղծված ինտրիգային իրավիճակին․ այս համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էին երեք քաղաքական ուժեր, որոնցից և ոչ մեկը չկարողացավ միանձնյա իշխանություն ձևավորել, քանի որ չէր հավաքել ձայների կեսից ավելին։

Ամենաշատ ձայները հավաքել էր 18 տարվա համայնքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» դաշինքը՝ ստանալով 10 մանդատ, ՔՊ-ն ստացել էր 8 մանդատ, իսկ նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունը՝ 3 մանդատ։ Ի սկզբանե ՔՊ-ն հայտարարել էր, որ կոալիցիա չի կազմի Արտակ Գևորգյանի գլխավորած ուժի հետ, քանի որ իրենք գալիս են նրա արածների հետքերը մաքրելու։

«Հայկական երազանք» կուսակցությունը գլխավորող Ագուն Սաղաթելյանն էլ մինչև վերջ մնաց իր դիրքորոշմանը, նա կոալիցիա չկազմեց և ոչ մի քաղաքական ուժի հետ՝ պայման դնելով՝ կոալիցիա կկազմի այն դեպքում, երբ ինքը կդառնա նրանց համայնքապետի թեկնածուն։

Ինչևէ, Անիում չստացվեց տեղական իշխանություն ձևավորել, հետևաբար վարչապետի որոշմամբ այստեղ համայնքի ղեկավարի ժ/պ նշանակվեց, որից հետո նոր ընտրություններ են տեղի ունենալու։ Ընտրություններն ամենայն հավանականությամբ տեղի կունենան մարտի 26-ին։

ՔՊ-ն, որն, ըստ էության, այս ընտրություններում պարտվել էր, եկավ իշխանության՝ թեկուզև ժամանակավորապես։ Եվ եթե պարզվի, որ  ՔՊ-ն Անիի ՏԻՄ ընտրություններին դարձյալ մասնակցելու է Արման Սարիբեկյանի դեմքով, ուրեմն պիտի նկատել, որ այս նշանակմամբ մրցակցային անհավասար դաշտ է ստեղծվում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ