Armenia

ՀՔԾ-ն պարզաբանում է, քանի որ Միքայելյանը մեկ անգամ է հարվածել Մարուքյանին, հանցակազմ չկա

Հատուկ քննչական ծառայությունը տարածել է պարզաբանում, որտեղ ասված է.

«Ազգային ժողովում 08.05.2020թ.-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ հետագա շահարկումներից խուսափելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ԱՐԴ/0176/01/11 գործով դեռևս 2012 թվականին ընդունած նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել  այն մասին, որ ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելով, որպիսի պայմաններում մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ և հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության:

Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները, հանգել է իրավաչափ եզրահանգման այն մասին, որ ինչպես ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ կամ որևէ այլ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Որոշումը սահմանված կարգով ուղարկվել է կողմերին, որոնց պարզաբանվել է այն բողոքարկելու իրենց  իրավունքը»։

Football news:

Arsenal-2003/04, Manchester City-2017/18 and Atletico-2013/14 are among the best teams that did not win the Champions League (Football365)
Merson on the crisis because of a virus: Now the coaches will have to train. Clubs will no longer be able to pay 70-80 million for players
Inter Sports Director: We are not going to sell Lautaro. Barcelona knows our intentions very well
Manchester United continue to monitor Werner. The club believes that he will choose Liverpool
🦅 We study the flights of goalkeepers: it does not hurt to fall even on the asphalt, they lose up to 4 kg during training, and the technique of Ter Stegen is beyond the limit (we can do this with pesyakov)
Correa suffered a muscle injury. This is the 3rd injury in Atletico since the restart of training
Mourinho on the NPL restart: the Players in Germany are already giving the world what they love, but we are not. We want to play