Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հոգեգալստյան տոնի նախօրյակին ուխտերթ՝ դարձի և ապաշխարհության խորհրդով

Այսօր՝ Հոգեգալստյան տոնի նախօրյակին, Սբ Աննա եկեղեցու բակից մեկնարկել է Ուխտերթ դեպի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Ուխտերթին մասնակցում են բազմաթիվ հավատացյալներ։

Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հավատացյալների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սբ Աննա եկեղեցու բակից  է բերվել Տիրոջ Խաչափայտի Մասունքը և կկատարվի մասնավոր աղոթք՝ վասն խաղաղության Հայաստան և Արցախ մեր հայրենիքի և զորակցության հայրենյաց պաշտպանների։
Նշենք, որ Սուրբ Հարության տոնից 50 օր անց նշվում է Հոգեգալստյան տոնը՝ Առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակությունը: Այս տարի այն կնշվի մայիսի 28-ին։

«Սրբազան Հայաստան» նախաձեռնության անդամ Սամվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուխտերթն իրականացվում է դարձի և ապաշխարհության խորհրդով։

«Այսօրվա վիճակի հիմնական պատճառն այն է, որ մենք Աստծուց հեռացել ենք, պատվիրաններով չենք ապրում, անտեսում են Աստծո զորությունը, ընկղմված ենք մեղքի մեջ։ Մենք հոգևոր անկումի մեջ ենք,  և մինչև չգիտակցենք մեր տկարությունը, ապա այսօրվա վիճակից մենք չենք կարող դուրս գալ և ոտքի կանգնել», - նշեց Սսամվել Գրիգորյանը։