Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հոկտեմբերին Թբիլիսիում տների վարձակալության գները նախորդ տարվա համեմատ աճել են 120%-ով

Թբիլիսիում տեների վարձակալության արժեքը հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 120%-ով։ Այս մասին վչացական BPN պորտալի հրապարակած տեղեկությանն անդրադարձել է «Գազետա.ռու»-ն։

Այս տարվա հոկտեմբերին 1 քմ-ի վարձավճարը կազմել է 11,2 դոլար։

Այսօր ցանկացողները կարող են անշարժ գույք գնել 2021 թվականի հոկտեմբերի համեմատ 34%-ով ավելի թանկ։ Այս տարի Վրաստանի մայրաքաղաքում կնքվել է անշարժ գույքի ձեռքբերման կամ վարձակալության ընդամենը 4052 գործարք։

Ըստ TBS Capital-ի, ամենից հաճախ անշարժ գույք է վարձակալում Վրաստանի մայրաքաղաքի Չուղուրեթիի (տարեկան գործարքների  78%), Կրցանիսի (59%), Իսանի (58%) շրջաններում:

Մթածմինդա (+38%), Սաբուրթալո (35%), Նաձալադևի (23%) թաղամասերը հայտնի  են դարձել եանշարժ գույք գնելու համար։