Armenia

«Հույս ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին», «Վազելով գնամ փոխեմ որոշումը, բերեմ, էդ բառերն էլ գրեմ». Ռուստամ Բադասյանը որոշ արտահայտություններ մեջբերեց՝ վերագրելով Ալեքսանդր Ազարյանին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորԱլեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննության ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունն ու հայտարարեց. «Մեր կարծիքով՝ Ալեքսանդր Ազարյանի կողմից թույլ է տրվել վարգագծի կանոնների խախտում. ի պաշտոնե գործելիս դրսևորվել է դատավարության մասնակիցների և վերջինիս վերադասի նկատմամբ»:

Ռուստամ Բադասյանը, վկայակոչելով խնդրի առարկա դատական նիստի ձայնագրության արձանագրությունը, հայտնեց, որ դատախազը նշել է, որ դատավոր Ազարյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, պարզաբանում է տալիս ու որոշմամբ նշում՝ հույս ունենք, որ Հրաչյա Մուշեղյանը չէր իջնելու ՀՔԾ պետի մակարդակին ու բառացի ներկայացրեց. «Դատարանը նշում է՝ ունեի, չէ, ունեմ, ես չեմ ասել ունեի: Դատախազի պարզաբանումից հետո լավ, թեկուզ հույս ունեմ, թե չէր իջնի, չի իջնի, լավ չեմ պնդում՝ չէր իջնի, քանի որ օրենքը բոլորի համար է: Այ, սա վազելով գնամ փոխեմ որոշումը, բերեմ, էդ բառերն էլ գրեմ»:

Այս մեջբերումն անելուց հետո Ռուստամ Բադասյանը հայտարարեց. «Մեր կարծիքով՝ այս ամենից բխում է, որ դատարանը պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի դատավարության կողմերի և ցանկացած այլ անձի նկատմամբ ի պաշտոնե գործելիս: Ավելին, ցանկացած իր գործողությամբ, վարքագծով, որոշմամբ դատավորը երրորդ անկողմնակալ դիտորդի մոտ չպետք է թողնի կողմնակալության տպավորություն: Մեր կարծիքով՝ նշված արտահայտությունները, որոնք ես ընթերցեցի, մասնավորապես՝ «հույս ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին», վիրավորական, ոչ հարգալից է քննիչի, ընդհանրապես քննչական ծառայության և այդ ծառայության վերադասի մասով: Ավելին, նշված հարցուպատասխանը և հարցուպատասխանի ընթացքում Ալեքսանդր Ազարյանի ցուցաբերած վարքագիծը, կարծում ենք, առնվազն երրորդ անկողմնակալ դիտորդի մոտ կարող են առաջացնել դատարանի կողմնակալության մասին ողջամիտ կասկածներ, ինչն էլ արդարադատության իրականացմանը կվնասի, կվնասի արդարադատության որակին: Մասնավորապես, եթե նշվում է, որ այս ամենը արդյունք է քննչական ծառայության վատ աշխատանքի, այսինքն՝ ի սկզբանե նշվում է, որ քննիչը վատ է աշխատել, ՀՔԾ պետի գիտելիքները թերի են կամ քննիչը չի իջնի նրա մակարդակին, սա վկայում է դատական օրենսգրքի համապատասխան վարքագծի կանոնների խախտման մասին»:

Ալեքսանդր Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ դատական նիստի արձանագրության ձայնագրությունն անձամբ լսե՞լ է, Ռուստամ Բադասյանը պատասխանեց՝ այո: Պաշտպանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մի տեղ նշված է. «Հույս ունեի՝ չի իջնի», մյուսում՝ չէր իջնի. օրինակ՝ հաղորդման մեջ նշված է «չէր իջնի», իսկ նախարարի որոշման մեջ նշված է՝ «չէի իջնի», այնուհետև ԲԴԽ որոշման մեջ գրված է՝ «չի իջնի»: Տիգրան Աթանեսյանն ասաց. «Տպավորություն է, որ ուշադրություն չի դարձվել այս հանգամանքին: Եթե անձամբ լսել եք՝ այս հակադրությունը էական է»:

Տիգրան Աթանեսյանը մի քանի անգամ նույն հարցը տվեց ու իր բնորոշմամբ՝ պատասխան չստացավ: Նա հարցրեց. «Մարտի 6-ին տեղի ունեցած իրադարձությունը, որը կարգապահական խախտում եք համարել, ե՞րբ է իմացել դատավորը, որ դուք նման միջնորդությամբ դիմելու եք: Ե՞րբ դուք իմացաք, որ ամսի վեցին տեղի է ունեցել կարգապահական խախտում, եթե պարոն Խաչատրյանը դրա մասին չի խոսում»:

Ռուստամ Բադասյանը հայտարարեց՝ կամ դուք վիճարկում եք, որ դա ձեր իրավունքների խախտում է կամ հիմա պարոն Ազարյանը խորհրդին համապատասխան փուլում կներկայացնի իր բացատրությունները: Այնուհետև հայտարարեց. «Կարծում եմ պետք է անցնել փաստերի շրջանակի որոշման»: Տիգրան Աթանեսյանն արձագանքեց. «Ես զարմանում եմ, որ երկրիս արդարադատության նախարարն ուզում է զրկել ներկայացուցչին հարցեր տալու իրավունքից»:

Փաստաբանը հարցրեց՝ ինչո՞ւ չեք հարցաքննել Սասուն Խաչատրյանին: Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Չենք համարել, որ կարող է նման բացատրությունը որևէ էական փաստ արձանագրել: Ներկայացվել է համապատասխան սկավառակը, ուսումնասիրվել են սկավառակում տեղ գտած տեղեկությունները, և ամեն ինչ արձանագրվել է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Football news:

Mourinho on the victory over Arsenal: We are happy. Even in the last minutes, everything was under control
Zinedine Zidane: People always talk about Real Madrid, because This is the most important club in history
Lukas Podolski: Sane hasn't reached the top level yet. He needs to play for the national team, win the Euro or the world Cup
Police arrested a 12-year-old boy in the case of threats against Zaa
These people are sick. They need help. The fear and loathing of the North London Derby
Farfan's goal could not be counted: before that, the referee called from the goal, and CHorluka just took the ball and ran forward with it
Son has scored 10+ goals for Tottenham in the Premier League four seasons in a row