Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հրապարակ». Հերթական խոշոր դրամաշնորհն է տրամադրվել «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մարտի 13-ին վարչապետի աշխատակազմը հերթական խոշոր դրամաշնորհն է տրամադրել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրությանն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով։ Դրամաշնորհը կազմում է 74 մլն 800 հազար դրամ՝ 192 հազար դոլար։ Դրամաշնորհի պայմանագրից տեղեկանում ենք, որ գումարը ՊՈԱԿ-ին փոխանցվել է իր շենքային պայմանները բարելավելու, այսինքն՝ ՊՈԱԿ-ի շենքը վերանորոգելու համար։

Նշենք, որ անցած տարի էլ վարչապետի աշխատակազմն իր աշխատանքային պայմանները բարելավելու համար էր մեծ գումարներ ուղղել՝ նոր վերելակներ էին գնել, թանկարժեք գորգեր, իսկ ՊՈԱԿ-ին այս տարվա փետրվարի 4-ին էլ էին առանձնապես խոշոր՝  511 միլիոն 763 հազար դրամի, այսինքն՝ մոտ 1.3 մլն դոլարի դրամաշնորհ տրամադրել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում