Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հրապարակ». Նախապատվությունը տրվելու է դրսի արտադրանքին, ինչից տուժելու են տեղական արտադրողները

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երեկ հրավիրած արտահերթ նիստում որոշել է հերթական հակածառուկյանական որոշումն ընդունել։ Հաշվի առնելով ցեմենտի շուկայում տիրող առկա իրավիճակը՝ էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվել է ներկրվող ցեմենտի տուրքը մեկ տոննայի համար սահմանել ոչ թե 9 հազար դրամ՝ նախկին 14 հազարի փոխարեն, այլ՝ 2 հազար դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել:

Նշենք, որ տուրքի փոփոխության վերաբերյալ իշխանականները դեռևս ամիսներ առաջ էին նախագիծ ներկայացրել, սակայն այն օրակարգ չէր բերվում։ Քանի որ Հայաստանում ցեմենտի մենաշնորհը Ծառուկյանին է պատկանում, ցեմենտ և կլինկեր ներկրվում են Իրանից, տուրքը մի դեպքում իջեցնելով, մյուս դեպքում` ընդհանրապես վերացնելով։

Մասնագետներն ասում են, որ սրանով, ըստ էության, նախապատվությունը տրվելու է դրսի արտադրանքին, ինչից առաջին հերթին տեղական արտադրողներն են տուժելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում