Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի համար պետբյուջեից 5 նոր ամենագնաց են ձեռք բերել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարության մեր աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի համար պետբյուջեից 5 նոր ամենագնաց են ձեռք բերել։ Տեղեկությունը հրապարակված չէ, քանի որ գաղտնի որոշմամբ է ձեռք բերվել՝ ԱԱԾ-ի կողմից, և տրամադրվել ՊՊԾ-ին, որ սպասարկեն Փաշինյանին ու նրա ընտանիքին։

4-ը Toyota Land Cruiser 300 մոդելի են, յուրաքանչյուրի արժեքը՝ մոտ 100 հազար դոլար։ Հինգերորդը դիզելային շարժիչով Lexus LX500 շքեղ ամենագնաց է՝ արժեքը 130-150 հազար դոլար։ Այսինքն՝ ավելի քան 500 հազար դոլար է վճարվել պետբյուջեից։ Toyota-ները սպասարկելու են Փաշինյանին՝ որպես ուղեկցող մեքենա, այսինքն՝ անվտանգության աշխատակիցներին, որոնք այժմ տեղաշարժվում են Toyota Land Cruiser 200-ներով։

Իսկ Lexus LX-ը, մեր տեղեկություններով, սպասարկելու է Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, ընդ որում՝ օպերատիվ համարանիշներով։ Նկատենք, որ Փաշինյանի կնոջն այս պահին էլ բավականին թարմ ու շքեղ ամենագնաց է սպասարկում՝ Lexus GX460, բայց, հավանաբար, որոշել են ավելի թարմացնել՝ բյուջեի հաշվին ավելի բարձր դասի ու վերջին սերնդի Lexus LX պատվիրելով։

Մեր տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԱԾ-ից, թեև հույս չունեինք, որ հստակ պատասխան կստանանք, քանի որ գաղտնի որոշմամբ կատարված խոշոր գնման մասին է խոսքը։ ԱԱԾ մամուլի վարչությունից ո՛չ հաստատեցին, ո՛չ հերքեցին մեր տեղեկությունը։ Նոր ձեռք բերված ամենագնացներն այս պահին տեխնիկական որոշակի համալրումներ են անցնում և մոտ ժամանակներս կսկսեն շահագործվել։

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Փաշինյանի համար ևս 2 նոր մեքենա էին ձեռք բերել, մեկը՝ զրահապատ Lexus LX570 ամենագնաց (արժեքը՝ մոտ 250 հազար դոլար)։ Դրանով շրջում է անձամբ ինքը՝ հիմնականում մարզեր մեկնելիս, մյուսը՝ Toyota Hiace, որը դարձյալ ուղեկցող մեքենա է՝ նախատեսված թիկնապահների համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում