Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հրապարակ». Շարունակվում է Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շարունակվում է Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից։ Տեղեկացանք, որ ազատման դիմում է գրել նաև գնումների վարչության պետ Իսկուհի Օսիպյանը, ում քաղաքապետարանում ընդունում էին իբրև ոլորտի պրոֆեսիոնալ և նախկին քաղաքապետի հրաժարականից հետո բանակցում էին, որ չհեռանա նրա հետ, շարունակի աշխատանքը: Անգամ տեղեկություններ կային, որ Սարգսյանի հրաժարականի օրը գրել է դիմումը, սակայն չեն մակագրել այն։

Ավելի վաղ գրել էինք, որ հրաժարականի օրը  դիմում են գրել նաև մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեյրան Մեջլումյանը, ով չարաշահումների քրեական գործով է անցնում, և քաղաքաշինության ու հողի վերահսկողության վարչության պետ Սևակ Ասատրյանը։ Փաստորեն, իրականում Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանում այնքան էլ անգլիական թագուհու կարգավիճակ չի ունեցել` բավականին մեծ թիմ է ձևավորել, որն այսօր իր հետևից հեռանում է, կամ հեռացնում են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։