Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ իր այցը Կիև հնարավոր է միայն նաև Մոսկվա այցելելու դեպքում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կիև կայցելի միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի այցելել նաև Մոսկվա: Այդ մասին պոնտիֆիկոսն ասել է ճիզվիտական Americamagazin ամսագրին տված հարցազրույցում։

«Ես մտածում էի Կիև գնալու մասին, բայց որոշում կայացրեցի, որ եթե գնամ, ապա կգնամ Մոսկվա և Կիև, երկու քաղաքներ, ոչ թե երկուսից մեկը»,-Ըստ «Գազետա ռու»-ի՝ հայտարարել է Վատիկանի ղեկավարը։

Սեպտեմբերի կեսերին Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ ուկրաինական իշխանությունները բանակցություններ են վարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Կիև այցի շուրջ։

Ավելի ուշ Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալահերը հայտարարել է, որ Վատիկանը դիվանագիտական ուղիներով կապեր է պահպանում Մոսկվայի հետ և պատրաստ է բանակցությունների սեղան առաջարկել Ուկրաինայի և Ռուսաստանի համար։