Armenia

«Հյուսիս-հարավ»-ի աշխատակիցները նոր ցույցերի են նախապատրաստվում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Տևական ժամանակ է՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու հետ կապված ոչ մի նոր զարգացում ու տեղաշարժ չկա. Իշխանու­թյունների այն հայտարարությունները, որ այնտեղ տարիներ ի վեր տեղի են ունեցել զանգվածային չարաշահումներ ու յուրա­ցումներ, թվում է, մղվել են երրորդական պլան: Սակայն ոչ պակաս ծանր է աշխատող­ների վիճակը:

«Փաստ» թերթի տեղեկություն­ներով՝ ճանապարհի շինաշխատանքներ իրականացրած ՍՊԸ-ների աշխատակիցնե­րը չեն ստացել իրենց մոտ 7-8 ամսվա աշ­խատավարձը և բողոքի հերթական ցույցին են նախապատրաստվում: Նրանք հատկա­պես անհանգստացած են, որ իշխանություն­ները հարցին նայում են մատների արանքից և ամեն բան բարդում երբեմնի պատասխա­նատուների վրա՝ մոռանալով, որ մոտ 1,5 տարի է՝ իշխանության են եկել, այնինչ ոչ մի­այն կոնկրետ քայլեր այս ուղղությամբ չեն արվել, այլև լուծումները, կարծես, չեն էլ երև­ում:

Ի դեպ՝ «Հյուսիս-հարավ»-ի շինաշխատանքներն, աշխատակիցների փոխանց­մամբ, ընթանում են բավականին դանդաղ և նախատեսված ժամկետներում մայրուղին միանշանակ չի հանձնվի շահագործման»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Football news:

Zaa from crystal Palace showed racist threats from the instagram account. The police detained a 12-year-old (!) schoolboy
Ole Gunnar Solskjaer: no One wins alone, unless you're Maradona
Ocampos on Messi: you Look at him as a God, but he is real. Leo helps the players
Solskjaer on the martial-Rashford-Greenwood trio: Nothing new for Manchester United. Remember Ronaldo, Rooney and Tevez?
Josep Bartomeu: Barcelona have won La Liga 8 times in 11 years. Historic achievement
Lineker on the CAS decision on Manchester City: it's Hard to know what will happen to the FFP rules after this
Holand's busy holidays: first I sawed trees with my father, then I had a fight with a security guard at a night club