Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ի հեճուկս Ադրբեջանի․ կեցցես, Վահագն

«Հայաստանի հավատամքն այն է, որ մենք պետք է հասնենք խաղաղության ի հեճուկս ադրբեջանական կողմի մղումների, որովհետեւ այդ մղումները այս պահի դրությամբ առնվազն բավականին ռազմատենչ են»,-լրագրողներին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Հարցին, թե երբ կկնքվի խաղաղության պայմանագիրը, Ալեքսանյանը պատասխանել է. «Հույս ունենք, որ դա հնարավորինս շուտ տեղի կունենա, բայց դրա հետ մեկտեղ վստահ ենք ու մեզ պարտավորված ենք համարում ստորագրելու այնպիսի խաղաղության պայմանագիր, որը հենց կհամապատասխանի իր վերնագրին և կբերի խաղաղություն, և ոչ թե հերթական քարտ բլանշը կտա Ադրբեջանին»:

Առիթ ունեցել ենք նշելու, որ նիկոլական քիպ-վերնախավում կադրերն ընտրվել են այնպես, որ Նիկոլը ներսում եւ դրսում երեւա մտքի պայծառ աստղ, բառակույտերի անսպառ աղբյուր։ Միրզոյան, Պապիկյան, քպ պառլամենտական խմբակցությունը գրեթե ողջ կազմով։ Միեւնույն ժամանակ, պատկերն ամբողջական չէր լինի, եթե տարբեր օղակներում չնշանակվեին խոսող գլուխներ կամ յուրօրինակ ենթանիկոլներ՝ Նիկոլի բառակույտերը ներքեւներում, դնթ մակարդակում «պոպուլիզացնելու» համար։ Դե հո ամեն մեկը չի հասկանա «ինստիտուցիոնալացում, ասիմետրիկա, իմպերատիվություն» բառերը։

Միեւնույն ժամանակ, այս ենթանիկոլները, ինչպես կպարզենք քիչ ներքեւում Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցի օրինակով, հնարավոր է ակամա, բայց անգնահատելի դեր են խաղում ղեկավարության մտքերն ու մղումները բացահայտելու, լայն հանրությանը մատչելի ներկայացնելու առումով։

Վահագն Ալեքսանյանը թերեւս ամենավառ դեմքն է այս շարքում։ 5-րդ շարասյան, թալանչի օլիգարխների թեմաներից այսօր նա սահուն անցել է Նիկոլի վերջին ասուլիսի գլխավոր՝ «Ադրբեջանի պահանջներին համաձայն չենք, բայց պիտի կատարենք եւ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրենք» թեզը պարզաջրելուն՝ Նիկոլը ոչ միայն համաձայն չլինելով, այլեւ ի հեճուկս Ադրբեջանի (ընդգծումը՝ խմբ․) ստորագրելու է պայմանագիրը։

Այդպիսով, Վահագն Ալեքսանյանը, կամա թե ակամա, հաստատել է, որ 2018 թվականից Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձություններում, Փաշինյան-Ալիեւ «խաղաղ օրակարգում» ՀՀ ղեկավարության դերը ոչ միայն պարզ ռուս-թուրքական ագենտուրային ազդեցության մեջ է, այլ իր մեջ պարունակում է որոշիչ սեփական բաղադրիչ։ Ոչ թե Փաշինյանն է կատարում Ալիեւի պահանջները, այլ Բաքվի պարագլուխը՝ Փաշինյանինը։