Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ի՞նչ է շահել Հայաստանը, երբ համաձայնություն է տվել Ադրբեջանի ղեկավարի մասնակցության մասին իրեն ուղղված առաջարկին․ Աշոտ Ղուլյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի ֆեյսբուքյան գրառումը

Մոսկվայում կայացած կեսգիշերային հանդիպումներից լրատվական արտահոսքերը անչափ հետաքրքիր բացահայտումների առիթ են տվել. բազմաթիվ վարկածներ են շրջանառության մեջ դրվել՝ պայմանավորված ու միտումնավոր տապալումներից մինչև հերոսական դիմադրություն ցույց տալու հակադիր դիրքերի ամբողջ երկայնքով:

Չտրվելով խորքային վերլուծություն ներկայացնելու գայթակղությանը՝ այնուամենայնիվ, մի քանի նկատառումների շուրջ առաջարկում եմ մտածել՝ ներսից մեզ կրծող կասկածները փարատելու մտադրությամբ.

Եվ այսպես, առաջին դիտարկումները վերաբերվում են Հայաստանը նշված հանդիպումներին ներկայացնող Ն. Փաշինյանին.

– Ի՞նչ է շահել Հայաստանը, երբ համաձայնություն է տվել Ադրբեջանի ղեկավարի մասնակցության մասին իրեն ուղղված առաջարկին,

– Արդյոք այդ «բանավեճից» հետո շարունակվելու են տարածքային ամբողջականությունը կոնկրետ թվերով ճանաչելու միջոցով Հայաստանը փրկելու հեքիաթների տարածումը,

– Երբ Եվրասիական միության ղեկավարների ներկայությամբ ադրբեջանական կողմը մի քանի անգամ նշում է Խանքենդի անվանումը, այդյոք դրանից հետո նույն համառությամբ շարունակելու եք պնդել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության օգտակարության և Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեր «հայտնագործության» մասին:

Մի երկու հարց էլ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին կարելի է ուղղել  (ում ներկայությամբ, իսկ գուցեև անմիջական մասնակցությամբ, այդ ամենը հյուսվում է), բայց առայժմ ձեռնպահ կմնամ նրան հրապարակային դիմելու քայլից: