Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի ապահովեք անկախ դատական համակարգ՝ այդ թվում գործող իշխանություններից. Արսեն Թորոսյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածուին

ՔՊ-ական պատգամավորների 58 կողմ և ընդդիմության 7 դեմ ու 15 ձեռնպահ ձայներով խորհրդարանն առանց քննարկման ու հարցերի հաստատեց ԱԺ օրակարգը և անցավ առաջին հարցի՝ ԲԴԽ-ի անդամի համար առաջադրված Հայկ Գրիգորյանի թեկնածության քննարկմանը:

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ԲԴԽ թեկնածուին հարցրեց, թե նա ինչպե՞ս պետք է պայքարի, որպեսզի դատական համակարգն անկախ լինի արտաքին և ներքին միջամտություններից:

«Ինքներդ անձնապես ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի կանխարգելեք  նման միջամտությունները և ապահովեք անկախ դատական համակարգ՝ այդ թվում գործող իշխանություններից»,-հարցրեց Թորոսյանը և հայտարարեց, որ համակարգեր են ստեղծում ոչ թե գործող իշխանությունների համար այլ երկրի և սերունդների:

Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ այդ հարցում ԲԴԽ անդամի միակ լիազորությունը դատավորների նկատմամբ հարուցված վարույթների ժամանակ անաչառ քվեարկություն կատարելն է, որն էլ խոստանում է անել: