Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իլոն Մասկը 6,9 միլիարդ դոլարով վաճառել է Tesla-ի գրեթե 8 միլիոն բաժնետոմս

Ամերիկացի գործարար և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը վաճառել է ընկերության 7,9 միլիոն բաժնետոմսը՝ ընդհանուր 6,9 միլիարդ դոլարով: Լուրը հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) տվյալները։

Հեռուստաալիքի տվյալներով՝ դա տեղի է ունեցել օգոստոսի 5-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում՝ օգոստոսի 4-ին Օսթինում Tesla-ի բաժնետերերի տարեկան ժողովից հետո:

Շուկայի ընդհանուր անկման ֆոնին Twitter-ի բաժնետոմսերի և Tesla-ի բաժնետոմսերի արժեքը դրանից հետո ընկան, նշում է CNBC-ն։

«Գազետա ռու»-ն գրում է, որ հուլիսին, այն բանից հետո, երբ Մասկը հրաժարվեց գնել Twitter Inc.-ի բաժնետոմսերը,բորսային սակարկությունների ընթացքում Tesla-ի բաժնետոմսերի գինը նվազել է 7,8%-ով՝ մեկ բաժնետոմսի դիմաց կազմելով 33,93 դոլար: