ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Tesla-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը Forbes ամսագրի վարկածով բարձրացել է 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակի առաջին հորիզոնական։

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը ՝ վկայակոչելով Forbes ամսագրի հրապարակմանը:

Մասկի կարողությունը մեկ տարում ավելացել է ավելի քան 60 միլիարդ դոլարով՝ հասնելով 251 միլիարդ դոլարի:

Երկրորդ տեղը զբաղեցրել է ցուցակի անցյալ տարվա առաջատարը՝ Amazon.com-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 151 միլիարդ դոլարով: Լավագույն եռյակը եզրափակել է Բիլ Գեյթսը՝ 106 միլիարդ դոլար կարողությամբ, չորրորդ տեղում է Oracle-ի գործադիր տնօրեն Լարի Էլիսոնն է (101 միլիարդ դոլար), հինգերորդը՝ ներդրող Ուորեն Բաֆեթը (97 միլիարդ դոլար):


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր