Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Իմ մեղքը ո՞րն է, որ մեր բեմից չե՞մ ուզում հայհոյանք հնչի». Լիլիթ Արզումանյանը՝ «Որբանոց» ներկայացման մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները դասադուլ են անում: Ըստ ուսանողների, բուհի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանն արգելել է իրենց դասախոս, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած երրորդ կուրսի ներկայացումը, որը բեմադրվել է ժամանակակից գրող Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա:

Ուսանողները կարծում են, որ արգելքը տեղին չէ։

Aravot.am-ի հետ թեմայի վերաբերյալ զրույցում Լիլիթ Արզումանյանը հետեւյալը փոխանցեց. «Խոսքն ընդամենը կուրսային ներկայացման մասին է, որը մեր բեմում երկու օր խաղացել են, Նիկոլայ Ծատուրյանի «Որբանոցն» է: Դրանից հետո ես արձագանքներ եմ ստացել, որ դա խայտառակություն էր, հայհոյանքներ կան: Այնուհետեւ արել եմ ռեկտորատի նիստ, հրավիրված են եղել ռեկտորատի անդամները, բոլոր կուրսերի ղեկավարները: Հարցը հետեւյալ կերպ եմ դրել՝ արդյոք կրթական հաստատությունում, ուսումնական թատրոնում պետք է հնչեն հայհոյանքներ: Որոշում է կայացվել երկու կետից, որ այսուհետ անընդունելի համարել ուսանողական թատրոնի բեմից նման արտահայտությունները ( բ-ի տղա եւ այլն), հանձնարարել ամբիոնի վարիչին դիպլոմային եւ կուրսային աշխատանքների գրական հիմքերը նախապես քննարկել»:

Լիլիթ Արզումանյանը հավելեց, որ դրանից հետո Նիկոլայ Ծատուրյանն իր ուսանողների մոտ հայտարարել է, թե Արզումանյանը փակել է ներկայացումը: «Այս բուհը խաղարկային թատրոն չունի, որ խաղացանկում էլ լինի ներկայացում, այսինքն ի՞նչն եմ փակել: Ուրիշ կուրսային աշխատանքներ մեկ անգամ են բեմադրվում, սա երկու անգամ է բեմադրվել: Այժմ Ծատուրյանի կուրսը դասադուլ է անում, թե Լիլիթ Արզումանյանը արգելել է: Նիկոլայ Ծատուրյանն ասել է, որ իր հետ չունեմ, որովհետեւ ինքը չի շնորհավորել ինձ ռեկտոր ընտրվելիս… Մի խայտառակ վիճակ է ստեղծվել: Նախարարությունն ինձանից հաշվետվություն է պահանջել, նամակ եմ գրել-ուղարկել: Լրագրողներին էլ առաջարկում եմ փակ դիմում լինի, գան այդ ներկայացումը նայելու: Իմ մեղքը ո՞րն է, որ մեր բեմից չե՞մ ուզում հայհոյանք հնչի: Ոնց կարելի է մանկավարժը ուսանողներին ուղղորդի նման խայտառակության»:

Նիկոլայ Ծատուրյան

Լրագրողների հետ զրույցում Նիկոլայ Ծատուրյանն ասաց,  թե դեռեւս դուրս չենք եկել սովետական վիճակներից. «Մեզ մոտ շարունակվում է «սովետի» կարգավիճակը: Եթե նորովի չմտածենք, կմնանք էս ճահճում… Ինստիտուտն էլ է դեռ սովետական օրենքներով շարժվում, ասես միջնադար լինի: Աբսուրդն այն է, որ հանձնաժողովը չի նայել ներկայացումը, բայց նստած քննարկում է այն…Ա վելի մեծ նոնսենս հնարավոր չէ պատկերացնել»:

Ծատուրյանը հավելում է, «բ-ի տղա» արտահայտության մեջ որեւէ արտառոց բան չկա: «Իմ բնավորությունն այնպիսին է, որ չեմ սիրում քծնել, երբ իրեն ռեկտոր նշանակեցին, չգնացի ասելու՝ վայ ինչ ուրախ եմ, որ ընտրվել եք»,-ասաց նա՝ ակնարկելով, որ իր եւ ռեկտորի խնդիրները անձնական դաշտում են:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ