Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչ մեղադրանքներ է հնչեցնում Բաքուն առևանգած հայ զինծառայողների հասցեին

Ադրբեջանն իր կողմից առևանգված հայ զինծառայողներին մեղադրում է ահաբեկչություն նախապատրաստելու համար։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այդ երկրի գլխավոր դատախազությունն ու Սահմանապահ ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել, զինծառայողներին որակելով որպես դիվերսիոն խումբ, «որոնք խախտել են պետական սահմանը»։

Ըստ հաղորդագրության, հայ զինծառայողները ձերբակալված են։ Թշնամի երկիրը նրանց մեղադրում է դիվերսիայի, ահաբեկչության, սպանությունների, գույքի ոչնչացման նպատակներ հետապնդելու համար։ Հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրանք կասկածյալի կարգավիճակ ունեն։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայ զինծառայողներին առևանգել է Ադրբեջանը, ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։