Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ինչո՞ւ եք Ռոբերտ Քոչարյանի՝ սահմանահատման արգելքի հարցը քննարկում դատական նիստերի դահլիճից դուրս»․ Գևորգ Բաղդասարյանը՝ Աննա Դանիբեկյանին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ինչո՞ւ եք Ռոբերը Քոչարյանի՝ սահմանահատման արգելքի հարցը քննարկում դատական նիստերի դահլիճից դուրս, Արմեն Գևորգյանինը՝ դատական նիստերի դահլիճում»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի (նախագահող դատավոր Աննա Դանիբեկյան) ժամանակ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

Նշենք, որ նիստին ներկա չէր Ռոբերտ Քոչարյանը։ Նրա բացակայության և անաշխատունակության մասին պաշտպանները դատարանին բժշկական փաստաթուղթ ներկայացրին։

Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ բժշկական փաստաթուղթը ենթակա չէ հրապարակման, դրա քննարկման հետ կապված դռնփակ դատական նիստ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, սակայն դատարանից պարզաբանում է ուզում ստանալ Ռոբերտ Քոչարյանին սահմանահատման թույլտվություն տալու վերաբերյալ։ Նա ասաց․ «Նոյեմբերի 28-ին գրություն եք հասցեագրել քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետին՝ հայտնելով, որ թույլատրել եք նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը Ռոբերտ Քոչարյանին բացակայել ՀՀ-ից։ Դեկտեմբերի 1-ին նորից քրեական ոստիկանության պետին գրությամբ հայտնել եք, որ թույլատրել եք Ռոբերտ Քոչարյանին բացակայել ՀՀ-ից դեկտեմբերի 6-13-ը ներառյալ։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ինչո՞ւ է դատարանը վարույթային բնույթի հարցերը լուծում դատական նիստերի դահլիճից դուրս։ Գրավի պայմաններից մեկը կառավարության որոշմամբ՝ սահմանահատման արգելքն է։ Խափանման միջոցը փաստացի չեզոքացնում եք դատական նիստերի դահլիճից դուրս։ Առարկում եմ Ձեր գործողությունների դեմ։ Դատարանից պարզաբանում եմ ակնկալում»։

Աննա Դանիբեկյանը պատասխանեց․ «Դատարանը պարտավոր չէ որևէ պարզաբանում ներկայացնել։ Ինչպես նշվել է նախորդ դատական նիստերում, եթե դատարանը բավարար է համարում սահմանահատման թույլտվության՝ կողմի ներկայացրած հիմքերը, ապա թույլատրություն կարող է տալ առանց դատական նիստի՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը։ Այդ առումով հարկ չի համարում առանձին նիստ հրավիրել։ Եթե որևէ մեկը համաձայն չէ դատարանի որոշման հետ, կարող է բողոքարկել։ Դատական նիստից հետո կարող եք ծանոթանալ սահմանազատման հիմքերին»։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին՝ ժամը 13-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ