Armenia

Ինչու է նորից առաջ բերվում «հակառուսականության» թեզը․ փոխվել է մի շատ էական բան

Հայաստանում «հակառուսական տրամադրություններ սրելու» դեմ պայքարի մասին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն անշուշտ վկայեց այն, ինչի մասին խոսել եմ բազմիցս. Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շատ ավելի խորքային քաղաքական շարժառիթների առկայություն, քան զուտ նոր եւ հին իշխանություն, կամ սեւ եւ սպիտակ գնահատումները:

Իսկ այդ լայն դաշտում իրողություններն ու մոտիվները անշուշտ ոչ միայն միատարր կամ սեւ-սպիտակ չեն, այլ բավականին բազմաշերտ են, ինչը առաջ է բերում զարգացումները հնարավորինս լայն եւ բազմավարկած գնահատելու անհրաժեշտություն:

Այդ համատեքստում, ԲՀԿ նախագահի անունից արված հայտարարությունը հատկանշական է ոչ միայն գործող քաղաքական մեծամասնության հետ սրված դիմակայության ֆոնին: Ծառուկյանի հայտարարությունը հատկանշական է Սերժ Սարգսյանի քաղաքական վարքագծի աշխուժացման ֆոնին: Իսկ այդ առումով ուշադրության է արժանի այն, որ հրաժարականից հետո Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած ՀՀԿ-ն, որը ԵԺԿ անդամ է, դիրքավորվել են եվրոպական քաղաքական ուղղությամբ:

Բարգավաճ Հայաստանի առաջնորդի անունից հայտարարվում է, որ կուսակցությունը փաստորեն դիրքավորվում է ռուսական ուղղությամբ: Տվյալ իմաստով ստացվում է մի հարաբերակցություն, որպիսին Հայաստանում արդեն իսկ եղել է այդ նույն ուժերի դասավորությամբ, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, երբ Հայաստանը աշխատում էր Եվրասոցացման ուղղությամբ, իսկ ԲՀԿ գլխավորությամբ ոչիշխանական բեւեռը պայքարում էր այդ գործընթացի դեմ: Հատկանշական է, որ երբ գործընթացը ավարտվեց եւ Հայաստանը 2015 թ․ հունվարին մտավ ԵՏՄ, մեկ ամիս անց ոչիշխանական բեւեռը ցրվեց բավական կոշտ ձեւով:

Այժմ, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն փաստացի նույն դասավորությունում են, մի չափազանց էական տարբերությամբ՝ Հայաստանում այլ է կառավարող ուժը: Այդ ուժի առաջնորդը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքականությունը չի ունենալու վեկտորի փոփոխություն: Սակայն, ամբողջ հարցն այն է, որ Հայաստանին վեկտորի փոփոխություն պետք էլ չէ, առավել եւս մի իրավիճակում, երբ հին աշխարհակարգը քանդվում է եւ ձեւավորման դժվարին ու բարդ փուլում է նորը: Հայաստանին պետք է արտաքին քաղաքականության բովանդակության փոփոխություն, ինչն էլ բարձրաձայնում է նոր մեծամասնությունը: Բովանդակություն, որի հիմքում ինքնիշխանության, այսինքն որեւէ ուղղությամբ Հայաստանի աշխատանքի ազատության եւ անկաշկանդության, որպես ելակետ Հայաստանի շահի եւ անվտանգության սկզբունքն է:

Ամբողջ հարցն այն է, որ այդ սկզբունքը ընկալելի չէ մի կողմում՝ Ռուսաստանում, եւ դրա վկայությունն է այն, որ Հայաստանի համար այդօրինակ փուլերում անմիջապես առաջ է բերվում «հակառուսականության» այսպես ասած թեզը Հայաստանի դեմ օգտագործելու համար: Այդ տրամաբանությամբ, Հայաստանի ինքնիշխանությունը եւ որեւէ երկրի հետ ինքնուրույն հարաբերություն կառուցելու, եւ այդ առնչությամբ քաղաքական ճնշումներին դիմակայելու ձգտումը մանիպուլյատիվ նույնացվել է «հակառուսականության» հետ:

Դա եղավ Եվրասոցացման գործընթացին զուգահեռ, որից Հայաստանը կտրեցին եւ հասունացրին ապրիլյան քառօրյան: Դա ավելի բացահայտ տեղի է ունենում այժմ: Լավ է, որ տեղի է ունենում ավելի բացահայտ: Դա արդեն իսկ վկայում է այդ իմաստով Հայաստանի դիմադրունակության բարձրացման մասին, քանի որ այլեւս չեն տեսնում հայաստանյան հանրության թիկունքում «պարտիզանություն» անելու հնարավորություն:

Football news:

Pedro said goodbye to Chelsea: it Was an honor to play for the club and be a member of a big family
Tammy Abraham: Lewandowski is the best striker in the world
Dinamo Brest will play Astana, Celtic will play CR Reykjavik in the 1st round of Champions League qualification
Ronaldo can move to PSG. Mendes communicated with Leonardo (Foot Mercato)
De Ligt will miss 2-3 months due to shoulder surgery
Nagelsmann about the comparisons with Pep, Mourinho and Klopp: They are much more successful. I didn't win anything of note
Pochettino can take charge of Roma (As)