Armenia

Ինչու ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել ԱԺ-ում ծեծի գործով. պարզաբանում

ՀՀ Ազգային ժողովում 08.05.2020թ.-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ հետագա շահարկումներից խուսափելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ԱՐԴ/0176/01/11 գործով դեռևս 2012 թվականին ընդունած նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել  այն մասին, որ ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելով, որպիսի պայմաններում մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ և հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության:

Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները, հանգել է իրավաչափ եզրահանգման այն մասին, որ ինչպես ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ կամ որևէ այլ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Որոշումը սահմանված կարգով ուղարկվել է կողմերին, որոնց պարզաբանվել է այն բողոքարկելու իրենց  իրավունքը: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ից:

Football news:

RB Leipzig considers Rasetsu as a replacement for Werner
Director of Bayer: the Future of Havertz has not yet been determined
Arsenal is ready to pay 25 million euros for 19-year-old Feyenoord midfielder Kekcu
Real were denied the transfer of Havertz for 80 million euros. Bayer wants 100 million (Bild)
Balotelli on skipping training: I'm still sick
CEO Of The Homeland: Information about merging with Khimki is incorrect
Liverpool offered Werner the same salary as Chelsea, but dropped out of the competition as Leipzig refused to make a discount