Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրան-Հայաստան եղբայրությունը սպառնալիք է տարածաշրջանի համար. Ադրբեջանի ԱԳ մամուլի քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

«Այսօր ԻրանՀայաստան եղբայրությունը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

💬«Իրանական կողմից այս սպառնալիքները երբեք չեն կարող վախեցնել Ադրբեջանին։ Չնայած Իրանի տարածքից Հայաստանին ուղղված ռազմական աջակցությանը, ադրբեջանական բանակը 2020 թ․-ին ջախջախեց ներխուժած հայկական բանակին։ Եվ սրանից հետո էլ Ադրբեջանի դեմ ցանկացած ագրեսիա և սադրանք վճռականորեն կկանխվի»,- ասել է Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման ընթացքում Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Իսրայելն ու Ադրբեջանը կիսում են իրանական սպառնալիքը և պետք է միասին գործեն Իրանի դեմ՝ կիրառելով քաղաքական, տնտեսական գործիքներ, ինչպես նաև ձևավորեն հուսալի և վճռական ռազմական ճակատ։

🔻Իրանի ԱԳՆ խոսնակն արձագանքել էր այս հայտարարությանը՝ նշելով․ «Սա Ադրբեջանի տարածքն Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիքի վերածելու՝ սիոնիստական ռեժիմի չարամիտ մտադրությունների հերթական ապացույցն է»։

📌Կովկասյան տարածաշրջանում Իսրայելի գլխավոր նպատակը Իրանի հզորացումը կանխելն ու վերջինիս սահմանների շուրջ եթե ոչ հակամարտության, ապա լարվածության օջախներ ստեղծելն է։ Այս նպատակին է ծառայում սերտ ռազմաքաղաքական համագործակցությունը Իսրայելի ու Ադրբեջանի միջև։ Իսրայելի համար նաև ձեռնտու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը հավելյալ տնտեսական խնդիրներ կստեղծի Իրանի համար։ Ուստի, Հայաստանի շահերից է բխում սերտացնել ռազմական համագործակցությունը Իրանի հետ՝ հաշվի առնելով վերջինիս շահագրգռվածությունը իր սահմանների մոտ կայունություն ապահովելու և Սյունիքի անվտանգության հարցում։

Հայկական ալիք