Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանը վերացնում է երկիր արտարժույթի ներմուծման հարկային սահմանափակումները

Իրանի հարկային ծառայությունը հավանություն է տվել ֆիզիկական և իրավաբանական անձանց արտարժույթի ներմուծման հարկերից ազատելու որոշմանը, որը տարածվում է ինչպես կանխիկ դրամի, այնպես էլ դրամական փոխանցումների վրա: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից:

Հարկային ծառայության շրջաբերականի համաձայն, որը վկայակոչել է Tasnim գործակալությունը, ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է երկիր ներմուծել ցանկացած քանակի թղթադրամ՝ մուտքի պահին մաքսատանը հայտարարագրելով արժույթը։ Հրամանագրի համապատասխան՝ Իրանի Կենտրոնական բանկը, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը, ոստիկանությունը և համապատասխան այլ հիմնարկություններ պարտավոր են միջոցներ ձեռնարկել արտարժույթի ներմուծումը դյուրացնելու համար։ Սույն կանոնակարգն ուժի մեջ է մտնում ծանուցման օրվանից և գործում է մինչև 2023 թ. հոկտեմբեր: