Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իրանի հարավ-արևելքում ապստամբների հարձակման հետևանքով 19 մարդ է զոհվել

Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում ապստամբների խումբը հարձակվել է ոստիկանական բաժանմունքի վրա, ինչի հետևանքով զոհվել է 19 մարդ: «Ինտերֆաքս»-ը գրել է, որ այդ մասին շաբաթ օրը հաղորդել են իրանական լրատվամիջոցները:

Հարձակումը տեղի է ունեցել նահանգի վարչական կենտրոնում՝ Զահեդան քաղաքում։ Զոհվածների թվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար երեք մարտիկ։ Եվս 32 իրավապահ վիրավորվել է։

Իրանի իշխանությունները դեռ չեն հայտնել, թե արդյոք հարձակման մասնակիցները կապված են եղել վերջին օրերին երկրում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի հետ։ Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ հնարավոր չէ բացառել նաև այն վարկածը, ըստ որի հարձակվողները կապված են բելուջ անջատողականների հետ։