Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Իշխան Սաղաթելյան. Մտադիր ենք նման հանդիպումներն այս փուլում դարձնել ավելի պարբերական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է.

«ՀՅԴ ԳՄ անդամների և ԱԺ «Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ այս շաբաթվա ընթացքում եղել ենք Երևանի վարչական շրջաններում և այցելել Սյունիքի, Արագածոտնի ու Արարատի մարզեր:

Արարատի մարզում շրջել ենք Բարձրաշեն և Վարդաշեն գյուղերում, ապա մեր քաղաքացիների հետ կարևոր հավաք ունեցել Արտաշատ քաղաքում:

Անցնող շաբաթվա ընթացքում հանդիպումներ ենք ունեցել Երևանի՝ Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք վարչական շրջանների ՀՅԴ գրասենյակներում, ընկերների հետ քննարկել կարևոր օրակարգային հարցեր:

Բոլոր հանդիպումների առանցքում Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր իրավիճակն է և դրանից դուրս գալու ելքերը:

Մեծապես կարևորելով նմանատիպ  հանդիպումները, մտադիր ենք դրանք այս փուլում դարձնել ավելի պարբերական»։