Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Իշխանության կողմից որեւէ նկար կախելու պահանջ, բնականաբար, չկա»․ Գրիգոր Մինասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Այժմ իրականացնում եմ պաշտոնակատարի լիազորությունները։ Իշխանության կողմից որեւէ նկար կախելու պահանջ, բնականաբար, չկա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով հարցին, որ եթե ինքն առաջիկայում նշանակվի նախարար, Նիկոլ Փաշինյանի լուսանկարը կախելո՞ւ է իր աշխատասենյակից։

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը նախարար նշանակվելուց հետո ասել էր․ «Լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ Փաշինյանի լուսանկարին եւ հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ»։

Հարցին՝ նախարար նշանակվելու առաջարկ կա՞, Գրիգոր Մինասյանը պատասխանեց, որ նման քննարկում չի եղել։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը եւ փոխնախարար Երանուհի Թումանյանցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել են որպես ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ