Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ջերմաստիճանը նվազում է 5-7 աստիճանով

Հայաստանի տարածքում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին` մինչև կեսօր, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ: «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին՝ մինչև կեսօր, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: