Armenia

Ջորջիո Արմանին՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դեսպան

Իտալացի հայտնի դիզայներ Ջորջիո Արմանին և հանրահայտ խոհարար Ջինո Սորբիլոն Իտալիայում զբոսաշրջությունը վերսկսելու կապակցությամբ դարձել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նոր դեսպաններ:

«Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) երկու նոր հատուկ դեսպան է նշանակել ամբողջ Եվրոպայում ոլորտի վերագործարկման ֆոնին: Գլխավոր քարտուղարի Իտալիա այցի կապակցությամբ նորաձևության դիզայներ Ջորջիո Արմանիին և անվանի խոհարար Ջինո Սորբիլոյին UNWTO-ն նշանակել է նոր հատուկ դեսպաններ զբոսաշրջության ոլորտում»,-կազմակերպության տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստին»:

Կազմակերպությունը նշում է, որ որպես դեսպաններ՝ Արմանին և Սորբիլոն կօգտագործեն իրենց կարգավիճակը և ազդեցությունը կայուն և պատասխանատու տուրիզմի հարցերով  ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալության աշխատանքները առաջ տանելու համար:

«Որպես գաստրոնոմիայի և նորաձևության բնագավառի առաջատարներ, նրանք ներկայացնում են իտալական տնտեսության երկու խոշորագույն ճյուղերը և երկու արդյունաբերությունները, որոնք նպաստում են որպեսզի Իտալիան տուրիզմի ոլորտում համաշխարհային առաջատարը լինի: 1975-ին սեփական ընկերության ստեղծումից ի վեր՝ Ջորջիո Արմանին դարձել է իտալական ոճի հոմանիշը: Որպես շեֆ խոհարար՝ Ջինո Սորբիլոն հայտնի է դարձրել ավանդական նեապոլական պիցցան և բացել մրցանակակիր ռեստորաններ ամբողջ աշխարհում»,- ընդգծում է կազմակերպությունը:

Բացի այդ, ինչպես ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, նոր նշանակումները կամրապնդեն UNWTO-ի հարաբերությունները Իտալիայի հետ:
 

Football news:

Ole Gunnar Solskjaer: We will see a better Pogba in the coming seasons. He is approaching the peak
Lothar Matteus: Bayern need to make a lot of mistakes to lose to the current Barca
Pedro said goodbye to Chelsea: it Was an honor to play for the club and be a member of a big family
Tammy Abraham: Lewandowski is the best striker in the world
Dinamo Brest will play Astana, Celtic will play CR Reykjavik in the 1st round of Champions League qualification
Ronaldo can move to PSG. Mendes communicated with Leonardo (Foot Mercato)
De Ligt will miss 2-3 months due to shoulder surgery