Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ջրային պարեկություն կներդրվի. ինչ է անելու նոր ստորաբաժանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը առաջարկում է փոփոխություն կատարել «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի օրենքումև առաջարկում է ներդնել ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության ջրային պարեկային ծառայություն:

Հիմնավորումից ArmLur.am-ը տեղեկանում է, որ ՀՀ ներքին գործերի նապարարության ոստիկանության պարեկային ծառայության կազմում այս մասնագիտացված պարեկների ստորաբաժանման ստեղծմամբ իրականացվելու է ջրային պարեկություն: Այդ շրջանակներում ջրային պարեկության ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ, որոնց իրականացումը զուգորդված է լինելու Սահմանադրությամբ երաշխավորված անձանց մի շարք իրավունքների իրականացման սահմանափակման հետ։

Եվ որոշում է կայացվել ոստիկանությանն օրենքով վերապահել համապատասխան իրավունքներ, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի լիարժեք իրականացնելու նշված ծառայության ստեղծմաբ նախանշված խնդիրները և նպատակները։

Մյուս դեպքում փոփոխություն է կատարվելու «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում:  Մասնավորապես, վարչական իրավախախտումներ արձանագրելուց հետո ոստիկանության ջրային պարեկային ծառայողն իրավախախտումը վերացնելու և անվտանգության ապահովման պարտականությունների կատարման նկատառումներից ելնելով՝ պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ լողամիջոցի հետագա շահագործումը (մինչև իրավախախտման հատկանիշների վերացումը) արգելելու ուղղությամբ։

Հաշվի առնելով որ նման միջոցի կիրառումը զուգորդված է լինելու Սահմանադրությամբ երաշխավորված անձանց իրավունքների իրականացման սահմանափակման կամ նրանց վրա որևէ պարտականություն դնելու հետ, անհրաժեշտ է օրենքի մակարդակով սահմանել համապատասխան իրավական հիմքեր։

Ն.Հ.