Armenia

«Քաղաքակիրթ դիսկուրսը շփոթել է քուչի լեզվի հետ». ԲՀԿ-ՔՊ «մենամարտը» շարունակվում է

Այսօր ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին կանչեց հանրահավաքի՝ ասելով, թե եթե դուխ ունի, պետք է առանց Նիկոլ Փաշինյանի գա: Դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը սոցցանցի իր էջում գրել էր.

«Մեր հերթական բազմամարդ հանրահավաքից հետո սոցցանցերն եմ ստուգում, ու, դու մի ասա, մարդ ա վատացել։ Քաղաքական դիսկուրսի լեզուն քուչի շփման մշակույթի հետ խառնած անձանց, ովքեր խոսում են արժեքներից ու սկզբունքայնությունից, խնդրում եմ քնելուց առաջ վերհիշել իրենց քաղաքական հետագիծը։ Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական #իմքայլը դաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը»:

Դրան էլ հետևել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանի պատասխանը:«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանին, ով ակնհայտորեն, իր բառապաշարով ասած՝ քաղաքակիրթ դիսկուրսը շփոթել է քուչի լեզվի հետ, եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել՝ մենք քարոզարշավի հենց առաջին օրից հորդորել էինք մնալ քաղաքակիրթ դիսկուրսի շրջանակում, հորդորել էինք երեւանցուն ներկայացնել բացառապես քաղաքական ուժերի ծրագրերը, չվիրավորել եւ չանվանարկել մրցակիցիներին, սոցիալական ցանցերում չտարածել ատելության քարոզ եւ կեղտոտ հայհոյանքներ, պետական ողջ ռեսուրսը չդնել հայհոյող կեղտոտ ֆեյքերի բազմացման գործի վրա։

Ցավոք, մեր բոլոր հորդորները մնացին անարձագանք։ Ավելին, գործի դրվեց սեւ քարոզչության ողջ զինանոցը եւ մեզ հայտարարվեց բացահայտ քարոզչական պատերազմ։ Մենք ընդամենը, հարգելի Կոստանյան, արձագանքել ենք ձեր նետած ձեռնոցին եւ ընդամենը մեր հայրենակիցներին ներկայացրել ենք իրական փաստերը։ Ոչինչ ավելին։

Ուստի, կրկին հորդորում ենք մեր բոլոր գործընկերներին՝ մնալ քաղաքակիրթ բանավեճի շրջանակում եւ կրկին անգամ կոչ ենք անում համերաշխության մթնոլորտում գնալ ընտրությունների։

Հարգանքով՝ ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյան»

Football news:

Bale trolls real even on the bench: bored, sleeping and looking through a telescope
Klopp on the abolition of the ban city: I'm glad. If they had 10-12 fewer games, the NPL teams would not have a chance
Rashford is PSG's priority transfer target. Manchester United wants more than 100 million pounds for it
Barcelona presented the form for the next season. Messi participated in the presentation
For a about threats: It's not enough to just say no to racism. We need action, education
Liverpool and other Premier League clubs are Interested in midfielder Schalke McKenney
Real Madrid is ready to terminate the contract with Bale, paying him a salary for two years (ABC)