Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քաղաքապետարանի աշխատակիցները ձերբակալվել էին ինքնակամ շինություններն ապօրինի ճանապարհով օրինականացնելու համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ու ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը, որոնք մարտի 21-ին ձերբակալվել էին, ազատ են արձակվել։ Քանի որ լրացել էր նրանց կալանքի 24 ժամը, իսկ հակակոռուպցիոն կոմիտեն կալանքի երկարացման միջնորդություն չէր ներկայացրել դատարան, ուստի նրանք ազատ են արձակվել։

Սեյրան Մեջլումյանը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել մարտի 17-ին, նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարական ներկայացնելու օրը։

Այսօր հարցաքննվել է Երեւանի քաղաքապետարանի «Կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի» պետ Տարոն Միրոյանը։

Նշված երեք անձինք, որոնք մեղադրյալի կարգավիճակ ունեն, Aravot.am-ի տեղեկություններով, իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել ինքնակամ շինություններն ապօրինի ճանապարհով օրինականացնելու համար։

Այս առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ