Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քաղաքացիները պայթյունի վայրում թողնում են ծաղիկներ, մոմեր, խաղալիքներ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ քաղաքացիներն այսօր ի հիշատակ պայթյունի հետևանքով անմեղ զոհերի թողնում են ծաղիկներ, մոմեր, խաչեր, խաղալիքներ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի, դրան հաջորդած հրդեհի ու փլուզման հետևանքով 16 մարդ է զոհվել, դեռևս 2 մարդ անհետ կորած է, 5 մարդ հիվանդանոցում է։

Զոհերի թվում են հնգամյա Մարատն ու նրա հղի մայրը։

Այս պահին էլ տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ի հիշատակ  օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների Հայաստանում և Արցախում երկօրյա սուգ է հայտարարված, իջեցված են դրոշները։