Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՔԿ-ն հորդորում է չօգտագործել «Սուրմալու»-ից գնված հրավառության նյութերը և ներկայացնել ոստիկանություն

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ:

«Միաժամանակ հավելում ենք, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի իրավական հետևանքներ»,- նշված է Քննչական կոմիտեի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի, դրան հաջորդած հրդեհի ու փլուզման հետևանքով 16 մարդ է զոհվել, դեռևս 2 մարդ անհետ կորած է, 5 մարդ հիվանդանոցում է։

Զոհերի թվում են հնգամյա Մարատն ու նրա հղի մայրը։

«Սուրմալու»-ի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ի հիշատակ օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանում և Արցախում երկօրյա սուգ է հայտարարված, իջեցված են դրոշները։