Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քննչական կոմիտեում քննվող քրեական գործերից 5202-ը քննվում են 8 ամսից ավելի

2023 թվականի մարտի 1-ի դրությամբ, Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական գործերից (վարույթներից) 5202-ը քննվում է 8 ամսից ավելի ժամկետով: Նման տվյալներ է հրապարակել գլխավոր դատախազությունը՝ վկայակոչելով ուսումնասիրությւան արդյունքները։

Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ մարտի 31-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, ամփոփվել է 2023 թվականի փետրվարի 6-ին տրված հանձնարարականի կատարման ընթացքը՝ ուղղված 8 ամսից ավելի ժամկետով քննվող քրեական գործերի (վարույթների) ձգձգման պատճառների վերհանմանը և արդյունքների ներկայացմանը։ Գլխավոր դատախազի տեղակալներ Գևորգ Բաղդասարյանը և Արթուր Պողոսյանը ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների արդյունքները և ընդգծել, որ հանձնարարականի արդյունքներով՝ իրենց և վարչությունների կողմից քննարկվել է շուրջ 1200 գործ (վարույթ), դրանց գերակշռող մասի վերաբերյալ տրվել են գործերն (վարույթներն) ավարտելու հանձնարարականներ:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել գործերի (վարույթների) քննության ձգձգման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներին՝ դրանցից առանձնացնելով քրեական վարույթների քանակի աճը, տևական ժամանակ վարութային գործողություններ չձեռնարկելը, քննության համար ոչ էական նշանակություն ունեցող փորձաքննությունների նշանակումը, փորձագետին ներկայացվող հարցերի որակն ու փորձագետի կողմից պահանջվող նյութերը ժամանակին չտրամադրելը, ինչպես նաև դատախազական հսկողական և վերահսկողական մեխանիզմների ոչ լիարժեք կիրառումը: