Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՔՊ-ն Անիում հաղթանակ է տոնում. այս ուժը ստացավ ընտրողների ձայների կեսից ավելին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Շիրակի մարզի Անի համայնքում արդեն պարզ են ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների կեսից ավելին։
Շիրակի նախկին ու ներկա մարզպետները շնորհակալություն են հայտնել անեցիներին ՔՊ-ին իրենց վստահության քվեն տալու համար։

Նազելի Բաղդասարյանը գրել է. «Անի համայնքում ընտրություների նախնական հաշվարկով հաղթեց «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ստանալով ձայների կեսից ավելին։
Քաղաքական թիմի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր անեցիներին, որոնք ձայնը տվել են հանուն Անիի ապագայի»։

Մուշեղ Մուրադյանն էլ իր հերթին նշել է. «Անի համայնքի սիրելի՛ բնակիչներ, շնորհակալ եմ ձեր վստահության քվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տալու համար։ Այն շատ պարտավորեցնող է, վստահ եմ, որ մոտ ապագայում համայնքը կդարձնենք ավելի բարեկեցիկ, ավելի բարեկարգ, ավելի լուսավոր, ավելի շեն»։
ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն էլ լուսանկար է հրապարակել` գրելով. «Հաղթեցինք»։
ՔՊ-ն, նախնական տվյալներով, Անիում միանձնյա իշխանություն կձևավորվի, մյուս ուժերի հետ կոալիցիա կազմելու կարիք չի ունենա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ