Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Քրեական հեղինակության ու 3 անձանց սպանության գործով դատական նիստին փաստաբանը, որը ժամանակին դատարանում պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին, պահանջեց, որ նիստերը լրագրողները չլուսաբանեն․ Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երեկ՝ մարտի 31-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի  նստավայրում շարունակվեց 2021 թ․-ի նեյեմբերի 11-ին Երևանում քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի և ևս 3 քաղաքացիների սպանության գործով դատաքննությունը։

Երեկ դատական նիստից առաջ սպանության կասկածաքով ձերբակալվածների, ապա դատարանի որոշմամբ գրավով ազատ արձակված ամբաստանյալների փաստաբան Լուսինե Սահակյանը, որը ժամանակին պաշտպանել է նաև բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար կալանավորված քաղաքական գործիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, ով այն ժամանակ պայքարում էր դատավորների դեմ, որ դատական նիստերը պարտադիր պետք է զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանվեն, որ դատարանները չպետք է խոչընդոտեն լրագրողների աշխատանքին, երեկ դատական նիստից առաջ դիմել էր դատավորին, որ դատական նիստը չպետք է սկսի այնքան ժամանակ,  ամբաստանյալներին չպետք է բերեն դատարանի դալիճ այնքան ժամանակ, մինչև լրագրողները չդադարեցնեն լուսա-տեսանկարահանման աշխատանքները:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում