Armenia

ՔՏՀԱ Տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական աշխատանքներ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ հերթական անգամ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում ՀՀ պարետի կողմից ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

Վերահսկողության արդյունքում կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնցում բացակայել է ախտահանիչ հեղուկը, իսկ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են առջևի նստատեղերում ուղևորի առկայության դեպքեր և վարորդներ, որոնք եղել են առանց պաշտպանիչ դիմակի։

Նշված բոլոր խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, ինչպես նաև Տեսչական մարմնի մասնագետների կողմից վարորդների և ուղևորների շրջանում իրականացվել են ամենօրյա ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ` ՀՀ պարետի որոշման պահանջները խստագույնս հետևելու նպատակով:

Հավելենք, որ Տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործառույթները կրում են ամենօրյա և շարունակական բնույթ»,- ասված էթ հաղորդագրության մեջ:

Football news:

Chelsea will compete with Everton for Regilon. Real Madrid is ready to sell him
Espanyol asked La Liga to cancel the flight. The Catalans have been in the relegation zone since the fifth round
Inter have not yet decided on Conte's future. Everything will be decided after the Europa League
Haji resigned as Viitorul's coach
Karim Benzema: Ronaldo's Game made me love football
Sanchez will break his contract with Manchester United and leave for Inter for free. It will receive 7 million euros a year
Lautaro Martinez: we will Continue to do everything possible for Inter