Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Իսպանիայից հետևում է բարձրագույն խմբի խաղին:

Այս մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային գրել է ֆեյսբուքի էջում: Կապառոսը հեռուստացույցով հետևում է «Շիրակ»-«Լոռի» խաղին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Կապառոսը Սևիլիայում է և դեռևս չի վերադարձել Հայաստան:

Երկարատև դադարից հետո վերսկսվել է Հայաստանի առաջնության բարձրագույն խումբը:

Խոակին Կապառոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկ»-ում, «Դեպորտիվո»-ում և, հատկապես, «Սևիլիա»-ում կատարած մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է: 2019 թվականին Կապառոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով։