Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կառավարությունը 4.4 մլրդ դրամ հատկացրեց 15.1 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար

«Նախագծով նախատեսում ենք ֆինանսավորել 2023 թվականին հիմնանորոգման ծրագրով նախատեսված օբյեկտներ և ճանապարահատվածներ, ինչպես նաև  որոշ ճանապարահատվածների շինարարությունը, որոնք սկսվել են 2022 թ., բայց պետք է ավարտվեն 2023 թ.-ին»,-գործադիրի  նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ զեկուցելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ ու լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ և գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին որոշումը:

Նրա խոսքով՝ հիմնանորոգվող ճանապարհների երկարությունը 15.1 կմ է, որից 7.2 կմ-ն միջպետական , 4 կմ-ն՝ հանրապետական և 3.9 կմ-ն՝ տեղական նշանակության ճանապարահատվածներ են:

«Նախագծով առաջարկում ենք ֆինանսավորել 4.4 մլրդ  դրամ ֆինանսական միջոցներ, որից 4.3 մլրդ-ը շինարարական աշխատանքների համար և  մնացածը կնախատեսվի տեխնիկական և հեղինակային հսկողության , երեք օբյեկտի նախագծերը պատվիրելու համար»,-հայտնեց ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը: