Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կառավարությունը հաստատել է Դիլիջան համայնքի սուբվենցիոն ծրագրերի փաթեթը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Դիլիջանի համայնքապետարանը շուրջ 2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրի հայտ էր ներկայացրել ՀՀ կառավարություն: Համայնքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ ներկայացված ծրագրերից 10-ը արդեն հաստատվել են: Այսպիսով 2023 թ․-ին կառավարության և Դիլիջան համայնքի բյուջեի միջոցներով իրականացվելու են հետևյալ ծրագրերը`

«Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 117/4 հասցեից մինչև Գայի 90 հասցեն ընկած հատվածի ասֆալտապատումով հիմնանորոգում»,

«Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի 256 հասցեից մինչև Այգեստան 1/1 հասցեն ընկած հատվածի ասֆալտապատումով հիմնանորոգում»,

«Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքում և բնակավայրերում քսանչորս կանգառների կառուցում»,

«Դիլիջան համայնքում տրանսպորտային երթուղիները սպասարկելու համար 2 հատ ավտոբուսների ձեռքբերում»,

«Դիլիջան համայնքում կոմունալ տնտեսության սպասարկման համար 1 հատ աղբատար մեքենայի ձեռքբերում»,

«Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի 2-րդ,7-րդ,10-րդ փողոցների տուֆապատման աշխատանքներ»,

«Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի Մ․Գոշի փողոցի տուֆապատման աշխատանքներ»,

«Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրի 2-րդ,3-րդ փողոցների տուֆապատման աշխատանքներ»,

«Դիլիջան համայնքի Հովք բնակավայրի 1-ին փողոցի տուֆապատման աշխատանքներ»,

«Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 6 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում» փողոցներ (Մյասնիկյան 76,78, Գետափնյա 76, Շահումյան 12, Շամախյան 1Ա,1Բ)։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Դիլիջանի համայնքապետարանի