Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԿԳՄՍՆ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանից ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին պաշտոնական գրություն չի ստացել

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթող բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը օրեր առաջ գրառում է արել՝ հայտնելով, որ հրաժարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, մեկնում է այլ երկիր՝ այնտեղի դրոշի ներքո հանդես գալու։
Նա գրել է, որ 2022-ին դարձել է և Եվրոպայի, և աշխարհի չեմպիոն, սակայն «մինչ այսօր ինձ ոչ մի բան չէն արել իմ տիտղոսների համար»։

ԿԳՄՍ նախարարությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ մարզիկի կողմից դեռ պաշտոնական ոչինչ չեն ստացել քաղաքացիությունից հրաժարվելու և այլնի հետ կապված։

Նախարարությունից հայտնեցին, որ 2022 թվականին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ, որից  1,5 մլն դրամը տարեվերջին միանվագ պարգևատրվել է որպես աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 800 հազար դրամ կրկին տարեվերջին  պարգևատվել է որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: ԿԳՄՍՆ-ից նշվեց, որ այդ գումարն ամբողջությամբ տրվել է մարզիկին։