Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Խաղաղապահ զորախումբն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման միջադեպին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորախումբն իր պատասխանատվության գոտում հրադադրի խախտման մեկ դեպք է արձանագրել:

Այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունից:

«Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը կրակել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է»,-նշվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննում է այս միջադեպը։

Նոյեմբերի 28-ի երեկոյան Արցախի Պաշտպանության բանակը հայտնել էր, որ ադրբեջանական կողմն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը, ինչի հետևանքով վիրավորվել է երկու զինծառայող։ Հրադադարի խախտման մասին պաշտոնական Ստեփանակերտը տեղեկացրել էր ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։