Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կիրանցի երեխաներն այլևս ստիպված չեն լինի հաճախել հարակից գյուղերի դպրոցներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղում դպրոց է կառուցվում։ Աշխատանքների դժվար փուլն արդեն ավարտվել է։

Գյուղը երբևէ դպրոց չի ունեցել: Որպես դպրոց ծառայել են գյուղի տարբեր վթարային շենքեր։ Այդ պատճառով երեխաների մի մասն էլ հաճախում են Աճարկուտ կամ հարակից այլ համայնքների դպրոցներ։

Նորակառույց  դպրոցը նախատեսված է շուրջ 100 աշակերտի համար։

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հաջորդ ուսումնական տարին երեխաները կդիմավորեն ժամանակակից և հարմարավետ դասասենյակներում։ «Մեր համայնքի գլխավոր հիմնախնդիրը հենց դպրոցի շենքի բացակայությունն է եղել։ Ունենք մոտ 65 դպրոցական, որոնք անհամբեր սպասում են կառուցման ավարտին։ Աշխատանքերի գլխավոր մասն արդեն ավարտվել է։ Դպրոցը լինելու է միջնակարգ, կառուցվում է ամբողջովին պետական միջոցներով»,- հավելեց Շահինյանը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ