Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված ռազմագերիների հետ. Զառա Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանում գերեվարված անձանց թվի հետ կապված վիճակագրական տվյալներ չեն տրամադրում հանրությանը, բայց անմիջական կապի մեջ են համապատասխան անձանց ընտանիքների հետ։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և  կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունի:

«Մեր վերջին, կարելի է ասել առաջին տեսակցությունը այն անձանց հետ, որոնց Ադրբեջանի իշխանությունները հաստատել են մեր կազմակերպությանը, տեսակցել ենք սեպտեմբերի 23-ին»,- նշեց նա։

Զառա Ամատունու խոսքով՝ ինչպես այլ դեպքերում, այս դեպքում ևս ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել շրջել այդ պահման վայրով, ստուգել այդ անձանց առողջական վիճակը, ընտանիքների հետ կապ հաստատել։ «Բնականաբար, այս գործընթացը շարունակական է»,- ընդգծեց նա։