Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին Բաքուն դեռ թույլ չի տվել տեսակցել մայիսի 26-ին գերեվարված հայ զինվորներին․ «Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Այս պահին որևէ տեղեկություն չունենք, մենք նույնպես հետևում ենք ։ Հարցը մեր ուշադրության կենտրոնում է»։ Այս մասին «Փաստինֆոյին» հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ երկու հայ զինծառայողների հետ կապի ընդհատմանը։

Նա նշեց, որ եթե զինծառայողի ընտանիքի և իշխանության կողմից լինում է դիմում կամ որևէ հաստատում որոնման հետ կապված, այդ դեպքում երկխոսության միջոցով հարցը ուղղում ենք մյուս կողմին։ «Մանրամասների մասին առայժմ ոչինչ չենք կարող ասել. Այս պահին դեռ հետևում ենք իրադարձություններին»,- նշեց նա։

Մայիսի 26-ին հայտնի դարձավ, որ ժամը 19:00-ից ընդհատվել է կապը՝ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մեր զինծառայողները գերեւարվել են, սակայն ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին դեռ թույլ չեն տվել նրանց տեսակցել։