Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կոմկուս. Մենք թույլ չենք տա, որպեսզի հակառուսական՝ այն է հակապետական ուժերը փորձեն սեպ խրել երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության մեջ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը

Օգոստոսի 14-ին, Երևանի սրտում տեղի ունեցավ հերթական ողբերգական դեպքը։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթեց դյուրավառ նյութերի պահեստը՝ պատճառ դառնալով բազմաթիվ զոհերի ու վիրավորների։

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն իր ցավակցությունն է հայտնում զոհերի ընտանիքներին ու հարազատներին, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Մենք չենք շտապի ենթադրություններ անել, այլ կսպասենք հետաքննության ավարտին։ Բայց մի բան պարզ է, որ այդ առևտրի կենտրոնում բացարձակ չեն պահպանվել ոչ միայն հակահրդեհային, այլև բոլոր տիպի վտանգների հակազդման կանոնները, ինչն էլ պատճառ է դարձել այդքան զոհերի։

Պետական իշխանությունները շտապեցին հայտարարությամբ հանդես գալ, որ տեսչական մարմիններն արձանագրել են հակահրդեհային անվտանգության կանոնների խախտման փաստը և դրանք վերացնելու համար ժամանակ տվել տոնավաճառի տնօրինությանը։ Արդյո՞ք դա արդարացնում է իշխանություններին կամ նվազեցնում պատասխանատվության բաժինը, միանշանակ ոչ, որովհետև նրանք պետք է հետևողական լինեին, որպեսզի թերությունները վերացվեին, ինչը չի արվել։

Հուսանք, որ տեղի կունենա անաչառ հետաքննություն և բոլոր մեղավորները, անկախ իրենց դիրքից ու պաշտոնից, կստանան արժանի պատիժ։

Այս ամենի ֆոնին, կրկին ակտիվացան պետության ներքին ու արտաքին կայունությունը խաթարող հակառուսական ուժերը։ Որոնք, իրենց մամուլ կոչված պրոպագանդայի միջոցներով սկսեցին տարածել ակնհայտ կեղծ լուրեր, պայթյունի մեղավորությունը փորձելով բարդել ռուսական կողմի վրա։ Այս գրանտակերների ապատեղեկատվությունն այնպիսի արագությամբ և տարբեր կենտրոնների ակնհայտ հովանավորությամբ սկսեց տարածվել, որ ՀՀ ում Ռուսաստանի դեսպանատունը ստիպված եղավ բողոքի նոտա հղել ՀՀ ԱԳՆ։ Չհարգելով անգամ սեփական ժողովրդի սուգը, նրանք փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել՝ բարձրացնելով հակառուսական հիստերիա և դրանով համոզել իրենց տերերին, որ արժանիորեն վաստակել են իրենց 30 արծաթը՝ մինչդեռ ռուսական կողմն առաջինն էր, որ ոչ միայն առաջարկեց, այլև հասավ օգնության։  Մենք մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք այս անհայրենիք խմբակների պետականաքանդ գործունեության մասին։ Մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը թույլ չի տա, որպեսզի  հակառուսական՝ այն է հակապետական ուժերը փորձեն սեպ խրել երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության մեջ։ Այս՝ արդեն բացահայտ արևմտյան գործակալներով, պետք է զբաղվեն ՀՀ Անվտանգության մարմինները։

      ՀԿԿ Կենտկոմ