Armenia

Կորոնավիրուսը Իտալիային ծնելիության լուրջ անկում է խոստանում

COVID-19-ի  համաճարակի հետևանքով Իտալիայում պտղաբերության լուրջ անկում է սպասվում, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով վիճակագրության ազգային ինստիտուտի հայտարարությանը։

«Պտղաբերության արագ անկումը կարող է առաջիկա ժամանակահատվածում էլ ավելի արագանալ», - ասվում է փաստաթղթում:

Նշվում է, որ վերջին ուսումնասիրությունները, որոնցում հաշվի են առնվել համաճարակի հետ կապված անորոշության և վախի մթնոլորտը, ակնհայտորեն ցույց են տալիս դրա առաջիկա հետևանքները դեմոգրաֆիկ վիճակի վրա։

Միևնույն ժամանակ, վիճակագրական տվյալները կազմելիս,  ուշադրություն է դարձվել աշխատուժի շուկայում առկա բացասական միտումների վրա, որոնք ստեղծում են մեծ խնդիրներ երեխա ունենալ ցանկացող իտալացիների համար։

Կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով այս տարի նորածինների թիվը կարող է նվազել ավելի քան 10 հազարով և կազմել 426 հազար: Հոռետեսական սցենարը նախատեսում է ծնելիության նմանատիպ անկում նաև 2021 թվականին, երբ նորածինների թիվը կարող է կրճատվել  և հասնել մինչև 396 հազարի։

Football news:

Bartomeu does not intend to retire after 2:8 from Bayern
Bayern punished Barcelona for an 8-man defense. In this match, Messi was the problem, not the solution
L'equipe put Setien one for 2:8 with Bayern. For the first time, such an assessment was received by a coach
Pozornik! Barca fans met the team at the hotel after 2:8 from Bayern
Bayer's CEO confirmed that Havertz wants to leave the club
Destruction of Barcelona - in gifs from Tiktok Davis. This is better than highlights!
Messi can leave Barca if there are no changes at the club (COPE)