Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

L'Équipe. Բենզեմայի հեռանալուց հետո Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականում մթնոլորտը բարելավվել է

Ֆրանսիայի հավաքականում մթնոլորտը բարելավվել է այն բանից հետո, երբ առաջատարներից մեկը՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, վնասվածք է ստացել ԱԱ-2022-ի մեկնարկից առաջ մարզումների ժամանակ և ստիպված է եղել լքել թիմը: Այդ մասին «L'Équipe»-ի տարածած լուրը ներկայացրել է «Գազետա ռու»-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բենզեմայի հավաքականից հեռանալուց հետո թիմում մթնոլորտն ավելի է լավացել, իսկ խաղացողները թեթևություն են զգացել։ Հաղորդվում է, որ այժմ թիմն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում է միասին: Բենզեմայի օրոք շատ ավելի երիտասարդ և ոչ փորձառու խաղացողներ անհարմար էին զգում Ոսկե գնդակը ստացած ականավոր հարձակվողի կողքին:

Պարբերականը նաև նշում է, որ վնասվածք ստացած Բենզեմայի սենյակ է մտել միայն մեկ թիմակից՝ Մարկուս Թուրամը։ Ֆուտբոլիստները ընկերներ են.

Ֆրանսիայի հավաքականը մրցաշարի առաջին խաղում 4։1 հաշվով հաղթեց Ավստրալիայի ընտրանուն։ Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում ֆրանսիացիները կհանդիպեն Դանիայի հետ, հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին, ժամանակով 20.00-ին։